Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Զելյոնոյե բնակավայրի նկատմամբ

ՌԴ ՊՆ–ն տեղեկություններ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Զելյոնոյե բնակավայրը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Զապորոժիեի մարզի Զելյոնոյե բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հունվարի 3-9-ը ՌԴ ԶՈւ–ն զանգվածային և չորս խմբային հարվածներ է հասցրել, որոնց հետևանքով խոցվել են ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ, Ուկրաինայի էներգետիկ, տրանսպորտային, օդանավակայանային և նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով, զինամթերքի և վառելիքի պահեստներ, հեռահար անօդաչուների արտադրության և պահեստավորման վայրեր, անօդաչուների օպերատորների նախապատրաստման կենտրոններ, ինչպես նաև Ուկրաինայի զինված խմբավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։