ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «The New York Times» թերթին տված հարցազրույցում ասել է, որ քանի դեռ ինքը ԱՄՆ նախագահն է, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չի համարձակվի հարձակվել Թայվանի վրա։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հնարավոր է, որ նա (Սի Ծինփինը - խմբ.) դա անի (հարձակվի Թայվանի վրա - խմբ.), երբ մենք այլ նախագահ ունենանք, բայց ես չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա, քանի դեռ ես եմ նախագահը», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ՉԺՀ նախագահն է որոշում, թե ինչ պետք է անել Թայվանի հետ, սակայն ինքը Սի Ծինփինին ասել է, որ ուժային տարբերակը կհարուցի ԱՄՆ-ի մեծ դժգոհությունը: