ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Վրաստանում բեռնատարների համար ժամանակավորապես փակվել է Հայաստանի հետ սահմաններից մեկը տանող ճանապարհը: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
«Արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների շարժը Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ճանապարհով»,- ասվում է հաղորդագրությունում:
Նման որոշման պատճառ են հանդիսացել եղանակային բարդ պայմանները:
Նշենք, որ վաղ առավոտից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է նաև «Վերին Լարս» անցակետը, որը բոլոր միջոցների համար բացվել էր հունվարի 4–ին։