Խոշոր վթար Եղվարդում․ տուժածները Հնդկաստանի քաղաքացիներ են

Վթարի հետևանքով 3 մարդ է հոսպիտալացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Եղվարդում խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 20։20-ի սահմաններում Զովունի–Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Տուժածները Հնդկաստանի քաղաքացիներ են, նրանք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ըստ կայքի` ճանապարհին մերկասառույց է եղել։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։