ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակ Կլեմանս Գետեն հայտարարել է, որ մտադիր է երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու մասին բանաձև ներկայացնել քվեարկության։
Քաղաքական գործիչն իր որոշումը բացատրել է ԱՄՆ-ի գործողություններով։
«Ինչպես երբեք, այսօր բարձրացվում է Ֆրանսիայի մասնակցության հարցը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը՝ մի ռազմական դաշինքի, որը ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից և ծառայում է նրան»,-Telegram-յան ալիքում գրել է Գետեն։
Խորհրդարանի փոխնախագահը հիշատակել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նկրտումները և ուժային գործողության արդյունքում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը։
Գետեն ամերիկյան ղեկավարությանը քննադատել է նաև մարդկանց ռմբակոծելու համար։
Նշենք, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է դաշինքի հիմնադրման պահից՝ 1949 թվականից։ 1966 թվականին նախագահ Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ երկիրը դուրս եկավ ՆԱՏՕ-ի ռազմական կառույցից՝ պահպանելով քաղաքական մասնակցությունը, սակայն 2009 թվականին նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք լիարժեք վերադարձավ դաշինքի հրամանատարական կառույցներ։