ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ուղևորը ծեծել է թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը։ Տեղեկությունը հայտնում է «Երևանի տրանսպորտ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը»,- գրել է Ասատրյանը։
Նշվում է, որ վարորդը դիմել է ոստիկանություն։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտել է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ։