ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Արարատի մարզի Արալեզ գյուղում՝ Երևան-Վեդի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը մասին ահազանգը ստացվել է հունվարի 9-ին, ժամը 12։10-ի սահմաններում։
«Վեդիի համայնքային ոստիկանները ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Վ․ Մ․-ի դին։ Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել»,- գրում է կայքը։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։