Միասնական քննությունների 1–ին փուլի օրերը հայտնի են. ԿԳՄՍՆ

Միասնական քննությունների 1-ին փուլը կանցկացվի հունվարի 24–ից մինչև փետրվարի 8–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը և քննական կենտրոնները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Համաձայն Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»
Հունվարի 31՝ «Օտար լեզուներ»
Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա»
Փետրվարի 8՝ «Քիմիա», «Հայոց պատմություն»։
Հիշեցնենք` 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել էր 11 հազար 608 դիմորդ։ Հավելենք, որ բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը սովորաբար անցկացվում է հունիսին։