ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2026թ․ ընթացքում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարելու ժամկետները: Ըստ այդմ հավաքներ կանցկացվեն.
1.
Փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը,2.
Մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը,3.
Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը,4.
Հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը,5.
Օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը,6.
Սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը,7.
Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը։Որոշմամբ սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Հավաքների ծախսերը կիրականացվեն ՀՀ պետբյուջեից այդ նպատակով հատկացվող միջոցների հաշվին: