ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 2025 թվականի հունիսին Ֆրանսիայում ձերբակալված ռուս բասկետբոլիստ Դանիիլ Կասատկինն այս գիշեր ազատ է արձակվել ֆրանսիական բանտից և վերադարձել Մոսկվա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է նրա փաստաբան Ֆրեդերիկ Բելոն։
«Ֆրանսիայի դատարանը հավանություն է տվել Կասատկինին ԱՄՆ արտահանձնելու որոշմանը, սակայն վարչապետը չի ստորագրել։ Փաստաբանների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Դանիիլ Կասատկինն այս գիշեր ազատ է արձակվել բանտից։ Նրան նստեցրել են ինքնաթիռ, և Կասատկինն արդեն հասել է Մոսկվա», - ասել Է փաստաբանը։
Կասատկինը ԱՄՆ-ի խնդրանքով ձերբակալվել էր Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում 2025 թվականի հունիսի 21-ին և կալանքի տակ էր գտնվում հաքերային խմբավորման գործունեությանը մասնակցելու կասկածանքով։
Փարիզի դատարանը հոկտեմբերի 29-ին որոշել էր բավարարել մարզիկին ԱՄՆ արտահանձնելու դիմումը, որը ներկայացրել էին ամերիկյան իշխանությունները (ԱՄՆ–ում նրան սպառնում էր մինչև 25 տարվա ազատազրկում):
Մարզիկը հերքում է բոլոր մեղադրանքները։