ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Պերմի երկրամասի Բարդայի շրջանում մասնավոր ուղղաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ուղղաթիռն ընկել է հանգստյան գոտու տարածք, երկու մարդ է մահացել, ավերածություններ չկան։
Դեպքի վայրում 40 մարդ և 14 միավոր տեխնիկա է աշխատում։
Քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել, դեպքի հանգամանքները պարզվում են։