ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող Freestyle Chess շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությանը, որը կանցկացվի Գերմանիայի Վայսենհաուս քաղաքում փետրվարի 13-15-ը։ Այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը։
Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությունը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ ՖԻԴԵ-ն և и Freestyle Chess–ը հունվարի 7-ին համագործակցության համաձայնագիր ստորագրեցին։
Մրցաշարին կմասնակցեն ութ շախմատիստներ, որոնցից վեցը որակավորվել են Grand Slam Tour–ի միջոցով։ Մասնակիցների թվում են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վինսենթ Քեյմերը (Գերմանիա), Արջուն Էրիգաիսին (Հնդկաստան) և Ջավոխիր Սինդարովը (Ուզբեկստան)։ ՖԻԴԵ-ն և Freestyle Chess–ը կառաջադրեն ևս երկու մասնակից։ Freestyle Chess–ն արդեն առաջադրել է Հանս Նիմանին։
Նշենք, որ Freestyle Chess Grand Slam Tour –ը Ֆիշերի շախմատի ձևաչափով մրցաշարերի շարք է։ Շարքը բաղկացած է հինգ Grand Slam մրցաշարերից։ Լևոն Արոնյանը հաղթել է Քեյփթաունում անցկացված վերջին մրցաշարում։ Նա եզրափակչում հաղթել է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին։