Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերն այս գիշեր ավելի քան 30 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել ՌԴ շրջանների վրա. ՊՆ

Ուկրաինական ուժերը պարբերաբար հարձակվում են Ռուսաստանի տարածքի վրա՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik։ Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել են ավելի քան 30 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ, հունվարի 6-ի ժամը 20:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 7:00-ն (Մոսկվայի ժամանակով) հակաօդային պաշտպանության տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։