ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Չինաստանի հյուսիս-արեւմուտքում հնագետները հայտնաբերել են մոտ 3000 տարեկան 31 հնագույն դամբարանների համալիր։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Դամբարանները գտնվում են Ֆուպին շրջանի Վայնան քաղաքի տարածքում, որտեղ պեղումները սկսվել են 2022թ. ամռանը։
Այնտեղ հնագետները հայտնաբերել են ավելի քան 300 հնություն, այդ թվում՝ պղնձե առարկաներ, լաքապատված իրեր, մարդկանց և վիշապների նախշերով նեֆրիտե կախազարդեր և քարե գոնգեր։
Դամբարաններում հայտնաբերվել են կավե անոթներ և խեցեղեն զարդեր, որոնք, հետազոտողների կարծիքով, պատկանել են հասարակ մարդկանց։
Կավագործական և բրոնզե հնությունների ձևերի համեմատական վերլուծության և մարդկանց ոսկորների ածխածնային թվագրման միջոցով հնագետները որոշել են, որ պեղումների տարածքում հայտնաբերված մնացորդները կարող են թվագրվել Արևմտյան Չժոու դինաստիայի միջինից մինչև ուշ ժամանակաշրջանին (մ.թ.ա. 1046 - մ.թ.ա. 771):