Ավտոբուսը վթարի է ենթարկվել Նեպալի մայրաքաղաքի մոտակայքում. կա 4 զոհ և 23 վիրավոր

Նեպալի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ավտոբուսը տեղափոխում էր մայրաքաղաքային ընկերություններից մեկի շուրջ 40 աշխատակցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի մոտակայքում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս 23-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Այսօր երեկոյան Կատմանդուի արվարձանում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 23-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,-ասված է հրապարակման մեջ:
Գործակալության տվյալներով՝ ավտոբուսը տեղափոխում էր մայրաքաղաքային ընկերություններից մեկի մոտ 40 աշխատակցի, որոնք պիկնիկից վերադառնում էին Կատմանդու։
Ճանապարհին ավտոբուսը դուրս է եկել մոտ 100 մետր բարձրության վրա գտնվող մայրուղուց, ինչն էլ զոհերի պատճառ է դարձել։