ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նավթամթերքը Հայաստան կուղարկվի հունվարի 8-ին: Նախատեսվում է փոխադրել 1000 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A95 տեսակի բենզին:
Հիշեցնենք` ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։
Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։