ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Զապորոժիեի մարզի մասնավոր տների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով կին է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Տոկմակի շրջանի մասնավոր տների վրա հարձակման հետևանքով տուժել է 1964 թվականին ծնված մի կին։ Նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում, վիճակը թեթև է, կյանքին վտանգ չի սպառնում», - տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։
Նա հայտնել է, որ հարձակումների են ենթարկվել նաև Կամենկա-Դնեպրովսկայայի և Վասիլևկայի շրջանները: Պաշտոնյայի խոսքով՝ վնասվել են մասնավոր տներ և սոցիալական ենթակառուցվածքներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։