Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Խերսոնի Տաղանդավոր երեխաների և երիտասարդների կենտրոնի վրա

Վնասվել են վարչական շենքերը և բնակելի տնակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը անցած գիշեր գրոհել են Խերսոնի մարզի Տաղանդավոր երեխաների և երիտասարդների կենտրոնի վրա, վնասվել են վարչական մասը և բնակելի տնակները: Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Խերսոնի Տաղանդավոր երեխաների և ստեղծագործ երիտասարդների կենտրոնում ՈւԶՈւ-ի գիշերային հարվածի հետևանքները
«Անցած գիշեր հակառակորդը հարված է հասցրել Արաբատսկայա ստրելկայի Տաղանդավոր երեխաների և ստեղծագործող երիտասարդների կենտրոնին։ Հզոր զինամթերքով 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր գերցածր բարձրության վրա փորձել են Ազովի ծովի կողմից մտնել տարածաշրջան։ Երկուսը խոցվել են ՀՕՊ-ի կողմից և վնաս չեն պատճառել, մեկը ընկել է կենտրոնի տարածքում։ Վնասվել են վարչական մասը և բնակելի տնակները։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Սալդոն։
Մարզպետը քաղաքացիական օբյեկտ հանդիսացող կենտրոնին հասցված հարվածը անվանել է նենգ հարձակում:
Խերսոնի Տաղանդավոր երեխաների և ստեղծագործ երիտասարդների կենտրոնում ՈւԶՈւ-ի գիշերային հարվածի հետևանքները
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։