Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերը մոտ 130 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի մարզերի օդում

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները գիշերը Ռուսաստանի շրջանների օդում ոչնչացրել են մոտ 130 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Հունվարի 5-ին` ժամը 23:00-ից մինչև հունվարի 6-ի Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները առգրավել և ոչնչացրել են 129 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրանցից 29-ը խոցվել են Բրյանսկի մարզի, 15-ը՝ Բելգորոդի, 13-ը՝ Յարոսլավլի, 10-ը՝ Նովգորոդի մարզերի օդում։
Բացի այդ, ինը սարք չեզոքացվել է Սմոլենսկի շրջանի օդում, յոթական՝ Կուրսկի և Պենզայի մարզերի, վեցական՝ Տվերի մարզի և Բաշկորտոստանի Հանրապետության, հինգական՝ Աստրախանի և Ռոստովի մարզերի, չորսը՝ Կալուգայի մարզի, երկուական՝ Մոսկվայի շրջանի, Օրյոլի և Լենինգրադի մարզերի օդում։
Մեկական դրոն է ոչնչացվել Վորոնեժի, Կոստրոմայի, Տուլայի, Տամբովի, Ռյազանի մարզերի, Թաթարստանի և Ղրիմի օդում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։