Վրաստանում վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի ՀՀ

Ձնապատ ճանապարհ. Արխիվային լուսանկար
Ժամանակավոր սահմանափակումը գործում էր եղանակային վատ պայմանների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի Փարավանիի լեռնանցքի հատվածում ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Ավելի վաղ ճանապարհը փակվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։
Մասնավորապես, սահմանափակումը գործել է ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից 110 կմ (Պարավանիի լեռնանցք) հատվածում։ Մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը բաց է եղել նաև մինչ այդ։