ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ փակում է Կանադայի 28 քաղաքացիների մուտքը Ռուսաստան, որոնց գործունեությունը կապված է բանդերական բնույթի կազմակերպությունների և կառույցների հետ:
«Ի պատասխան ավելի վաղ պաշտոնական Օտտավայի կողմից հայտարարված ոչ իրավաչափ հակառուսական սահմանափակումների՝ Ռուսաստան մուտքը մշտական հիմունքներով փակվում է Կանադայի 28 քաղաքացիների համար, որոնց գործունեությունը բանդերական բնույթի կառույցներում և կազմակերպություններում ուղղված է Կիևի ռեժիմի կողմից քարոզվող հանցավոր նեոնացիստական գաղափարախոսության առաջմղմանը», - ասված է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ նշված անձինք, անտեսելով պատմական փաստերն ու Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների մասին ճշմարտությունը, ձգտում են ամրապնդել Կանադայի կապն Ուկրաինայի ամենաարմատական և անհաշտ ազգայնական ուժերի հետ:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ բացի այդ, Կանադայի նախկին արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Քրիստի Ֆրիլանդի այսօրվա նշանակումը Վլադիմիր Զելենսկու տնտեսական զարգացման հարցերով խորհրդականի պաշտոնում նշված միտման լրացուցիչ հաստատումն է։