Ֆիտնեսը չպետք է դառնա մոլուցք. ի՞նչ ռիսկեր են պարունակում հորմոնային խթանիչները

ԿԳՄՍ նախարարությունը օրենսդրական նախագիծ է մշակում, ըստ որի մարզիչները պարտադիր պետք է լիցենզավորված լինեն, հակառակ դեպքում ոլորտում աշխատանք չեն կարող գտնել։
Sputnik
Հայաստանում տարեցտարի ավելանում է ֆիտնեսով զբաղվող երիտասարդների թիվը։ Քիչ չեն նաև այն մարդիկ, որոնք այս ճանապարհին որոշում են ֆիտնես մարզիչ դառնալ և գումար վաստակել։ Այս մասնագիտության «թեկնածուների» թվում են նաև նրանք, որոնք փոքր տարիքում սպորտով են զբաղվել և կյանքի ինչ–որ փուլում այլ մասնագիտություն չեն ստացել։ Նրանցից շատերը սակայն բավարար գիտելիքներ չունեն և իրենց մոտ մարզվողներին առողջական լուրջ վնասներ կարող են հասցնել։ Այս ամենը հաշվի առնելով` ՀՀ կառավարությունն ու ոլորտի պատասխանատուներն աշխատում են մարզիչների որակավորման և հավաստագրման ուղղությամբ։
ԿԳՄՍ նախարարությունը, օրինակ, օրենսդրական նախագիծ է մշակում, ըստ որի մարզիչները պարտադիր պետք է լիցենզավորված լինեն, հակառակ դեպքում ոլորտում աշխատանք չեն կարող գտնել։
Մեկ այլ խնդիր է նաև մարզվողների կողմից հորմոնային խթանիչների ոչ գրագետ օգտագործումը։ Դրանք հանգեցնում են բազմաթիվ խնդիրների. կանանց մոտ` մազակալման, ձայնի փոփոխության, վերարտադրողական ֆունկցիայի խանգարման, իսկ տղամարդկանց մոտ` ընդհուպ իմպոտենցիայի։ Այս ու հարակից այլ հարցերի մասին զրուցել ենք ֆիտնես–փորձագետ, բոդիբիլդեր Լևոն Հովհաննիսյանի հետ։
Մանրամասները` տեսանյութում։