ԵԱՏՄ երկրները կընդունեն էլեկտրոնային ստորագրությունների ճանաչման Մինսկի և Մոսկվայի փորձը

Փաստաթղթերի ստորագրում. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ ԵԱՏՄ անդամ երկրները պայմանավորվել էին արագացնել գործընթացը՝ չնայած առկա տեխնիկական հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. ԵԱՏՄ երկրները մտադիր են ընդունել էլեկտրոնային ստորագրությունների ճանաչման ոլորտում Մինսկի և Մոսկվայի փորձը։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։
«Ներկայում Բելառուսի և Ռուսաստանի միջև ակտիվորեն մշակվում է թվային էլեկտրոնային ստորագրությունների ճանաչման փորձնական նախագիծ», - ասել է նա:
Հիշեցնենք, որ հարցը մի քանի անգամ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով։ Մասնավորապես, Հայաստանը բազմիցս նշել է, որ վերջին մի քանի տարում, չսպասելով միության գործընկերների որոշումներին, պետական գնումների կազմակերպման ժամանակ միակողմանիորեն ճանաչում է ԵԱՏՄ այլ երկրների էլեկտրոնային ստորագրությունները:
2024 թվականի վերջին Երևանում կայացած՝ պետգնումների խորհրդատվական կոմիտեի նիստում կողմերը պայմանավորվել են արագացնել գործընթացը, այդ թվում՝ չնայած առկա տեխնիկական (ներառյալ տեղեկատվական անվտանգության) հարցերին։