Ավազակություն է. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը` Մադուրոյին գերեվարելու մասին

Նեբենզյան Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակումը որակել է, որպես ավազակություն։
Sputnik
Ռուսաստանը դատապարտում է Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի միջազգային ագրեսիայի ակտը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը նվիրված է Կարակասում անցկացված ռազմագործողությանը:
Նա նշել է, որ Մադուրոյի դեմ կատարված ավազակությունը դարձել է անօրինության դարաշրջան վերադառնալու նախանշան:
Նեբենզյայի խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ ԱՄՆ-նհաստատվի միջազգային դատավորի դերում։ Կարակասում ԱՄՆ-ի ցինիկորեն կատարած հանցագործության համար արդարացում չի կարող լինել։ Մադուրոն և նրա կինը պետք է ազատ արձակվեն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր կրկին խորին մտահոգություն է հայտնել Վենեսուելայի դեմ միջազգային իրավունքի խախտմամբ ԱՄՆ-ի վերջին ռազմական գործողությունների առիթով, որոնց հետևանքով գերեվարվել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: