ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը 2026 թվականին տեղի կունենա Դուշանբեում։ Այս մասին հայտնում է Տաջիկստանի ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնը:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարությունների միջև առաջնային համագործակցության հեռանկարները, հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ուղիները, ինչպես նաև համագործակցության երկրների գերատեսչությունների փոխգործակցության այլ արդիական հարցեր:
2025 թվականին ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվել է Սանկտ Պետերբուրգում։
ԱՊՀ կազմում են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը և Տաջիկստանը: