ՌԴ Ամուրի շրջանում ռելսերից դուրս է եկել մոտ 35 ածխատար վագոն

ՌԴ Ամուրի շրջանում ռելսերից դուրս է եկել մոտ 35 ածխատար վագոն
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հայտնել է, որ տուժածներ չկան, սակայն ռելսերը վնասվել են, ինչը կհանգեցնի ուղևորատար գնացքների ուշացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. ՌԴ Ամուրի մարզում գտնվող Տրանսբայկալ երկաթուղու Գոնժա-Գուդաչի հատվածում բեռնատար գնացքի 35 վագոն է դուրս եկել գծերից, հայտնել է տարածաշրջանային Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
ՌԴ Ամուրի շրջանում ռելսերից դուրս է եկել մոտ 35 ածխատար վագոն
«Ռուսական երկաթուղիներն» ավելի վաղ հայտնել էր այս հատվածում բեռնատար գնացքի դուրս գալու մասին։ Ոչ ոք չի տուժել, երթևեկությունը դադարեցվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Վթարվել է 35 վագոն։ Վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը», - հայտնել է գերատեսչությունից։
Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։