Վերին Լարսի ճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Մեկ օր առաջ այն բացվել էր նաև մարդատար ավտոմեքենաների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։
Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
Մեկ օր առաջ այն բացվել էր նաև մարդատար ավտոմեքենաների համար։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ էր դեկտեմբերի 29-ից. պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններ էին։
«Վերին Լարս» անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):