ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի և Բորիսովսկի շրջաններում երկու մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են երկու մունիցիպալիտետի վրա։ Երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Գրայվորոնի շրջանի Նովոստրոևկա-Պերվայա գյուղում FPV անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենայի։ Տղամարդը, որը գլխի, կրծքավանդակի և ոտքերի շրջանում բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Երկրորդ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է ևս մեկ մեքենա», - գրել է Գլադկովը Telegram-ում։
Նրա խոսքով՝ Բորիսովի շրջանի Բերեզովկա գյուղում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով մեկ այլ տղամարդ ստացել է ականապայթյունային և մեջքի բեկորային վնասվածք։ Նա հոսպիտալացվել է ծանր վիճակում։
Գլոտովո գյուղում հարձակման հետևանքով վնասվել է էլեկտրահաղորդման գիծը։ Մի քանի գյուղերում էլեկտրաէներգիան անջատված է։ Վթարային ծառայությունները կսկսեն վերականգնողական աշխատանքները դրանք Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո։