Հայտնի կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանն այսօր կդառնար 60 տարեկան։
RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել ի հիշատակ ամուսնու, որն անժամանակ կյանքից հեռացել էր 2025 թվականի սեպտեմբերի 26-ին՝ երկարատև կոմայից հետո։
«Ես չեմ կարող դիտել այս տեսանյութը և դեռ երկար չեմ կարողանա, բայց դուք դիտեք։ Այսօր Տիգրանը կդառնար 60 տարեկան», - տեսանյութին կից գրել Սիմոնյանը։
Հինգ րոպեանոց տեսանյութում հատվածներ են Քեոսայանի հարցազրույցներից և նրա կյանքի այլ դրվագներից։
Հիշեցնենք, որ հայտնի հայտնի հայազգի կինոռեժիսոր մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին` 59 տարեկանում։
2025 թ. հունվարի 9–ին հայտնի էր դարձել, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։
Տիգրան Քեոսայանի հոգեհանգստյան արարողությունն է անցկացվել Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցում։
Քեոսայանը վառ հետք է թողել ռուսական կինոարվեստի և հեռուստատեսության մեջ, ինչպես նաև միլիոնավոր հանդիսատեսների սրտերում: Նա նկարահանել է «Խեղճ Սաշա», «Արծաթափայլ հովտաշուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերը։
Ընդհանուր առմամբ, նրա կինոգործունեությունն ընդգրկում է ավելի քան 40 աշխատանք 30 նախագծերում: Նա նաև РЕН ТВ-ում «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», «Բավական է լռել» հաղորդումների հեղինակն էր, НТВ-ում` «Միջազգային սղոցարան»-ի (վերջին թողարկումը թողարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 21-ին)։ Sputnik ռադիոյով հեռարձակվում էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։ 2024 թվականին Քեոսայանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ», իսկ 2025 թվականին՝ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումներին։