Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զորքերը Խարկովի մարզում վերահսկողության տակ են վերցրել Պոդոլի բնակավայրը

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի-Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Պոդոլի բնակավայրը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Պոդոլի բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։