ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի— Sputnik. Հունվարի 1-ի գիշերը Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարվածից ևս մեկ տուժած է մահացել: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 29-ի։
Ինչպես հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն, հիվանդանոցներում այժմ մնում է 15 վիրավոր, որոնցից 3-ի վիճակը ծանր է: Ընդհանուր առմամբ տուժել է առնվազն 60 մարդ։ Արդեն հաջողվել է պարզել 12 մահացածների ինքնությունը։
Նշվում է, որ քննիչները պարզում են ԱԹՍ-ի արտադրության տեսակը և վայրը, ինչպես նաև զինամթերքի հզորությունը, որով հարվածել են սրճարանին Ամանորի գիշերը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով թիրախային հարված են հասցրել Սև ծովի ափին գտնվող սրճարանին և հյուրանոցին այն ժամանակ, երբ խաղաղ բնակիչները դիմավորում էին Նոր տարին: Տարածաշրջանում երկօրյա սուգ էր հայտարարվել: