ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Հրդեհ ու պայթյուն է տեղի ունեցել այսօր առավոտյան Աբովյանի Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում, կա տուժած, հայտնում է shamshyan.com-ը։
Շտապօգնության հերթապահ խումբը 1 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Հրդեհի պատճառը, նախնական տվյալներով, աշխատակցի վառված ծխախոտն է եղել։
Ըստ կայքի՝ տուժածը Կոտայքի մարզի բնակիչ, հերթափոխի պետ 39-ամյա Սաղաթել Մ.-ն է, տեղափոխվել է հիվանդանոց։
Ներսում առաստաղների պաստառների մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել են գույքը, կահույքը և այլ իրեր ընդհանուր 3 սենյակներում։
Ներսում առաստաղների պաստառների մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել են գույքը, կահույքը և այլ իրեր ընդհանուր 3 սենյակներում։