Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 90 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի մարզերում

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 90 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում՝ ընթացիկ տարվա հունվարի 3-ի ժամը 23.30-ից մինչև այս տարվա հունվարի 4-ի ժամը 7․00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել են 90 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 37 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի, 22 ԱԹՍ՝ Կուրսկի մարզի, 11 ԱԹՍ՝ Կալուգայի մարզի, 11 ԱԹՍ՝ Մոսկվայի շրջանի (այդ թվում՝ դեպի Մոսկվա թռչող երեք ԱԹՍ), 4 ԱԹՍ՝ Տուլայի մարզի, 2 ԱԹՍ՝ Վորոնեժի մարզի և մեկական ԱԹՍ՝ Բելգորոդի, Ռոստովի և Օրլովի մարզերի վրա։
Մոսկվայի ժամանակով ժամը 07.00-ից մինչեւ 09.00-ն էլ ռուսական մի շարք շրջաններում խոցվել են 42 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։