ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 08։00-ն ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Спасатели помогают застрявшим в снеге водителям
ՓԾ ստորաբաժանումները ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 145 տրանսպորտային միջոց և 302 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Երկու օրում արգելափակումից դուրս է բերվել 145 տրանսպորտային միջոց. ՆԳՆ
Հիշեցնենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանրապետության բոլոր ավտոճանապարհներին մերկասառույց է, որը կպահպանվի նաեւ այս գիշեր ու վաղը առավոտյան ժամերին։
Երկու օրում արգելափակումից դուրս է բերվել 145 տրանսպորտային միջոց. ՆԳՆ