Ադրբեջանը Թուրքիային հավելյալ 33 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի

Անկարան և Բաքուն ստորագրել են գազի մատակարարման նոր պայմանագիր՝ նախատեսված 15 տարվա համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ադրբեջանը 15 տարվա ընթացքում Թուրքիային կմատակարարի լրացուցիչ 33 միլիարդ խորանարդ մետր գազ:
Նոր պայմանագրի մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Բայրաքթարը: Համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 2-ին և ուժի մեջ կմտնի 2029 թվականից: Այս պայմանագրի շրջանակներում Թուրքիան Կասպից ծովի «Ապշերոն» հանքավայրից տարեկան կստանա 2,25 միլիարդ խորանարդ մետր գազ։
Ադրբեջանն այժմ Թուրքիայի գազի հիմնական մատակարարներից է: 2025 թվականի հունվար-հոկտեմբերին Բաքուն Թուրքիա է արտահանել 9,798 միլիարդ խորանարդ մետր «երկնագույն վառելիք»: