Աբովյանի գազալցակայանում պայթյունից տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Նախնական տվյալով` հրդեհի պատճառն աշխատակցի վառված ծխախոտն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Աբովյանի Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա տղամարդու առողջական վիճակը ծանր է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան հրդեհ ու պայթյուն է տեղի ունեցել Աբովյանի Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում, կա տուժած։ Շտապօգնության հերթապահ խումբը 1 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն
Նախնական տվյալներով` հրդեհի պատճառն աշխատակցի վառված ծխախոտն է եղել։ Ներսում առաստաղների պաստառների մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել են գույքը, կահույքը և այլ իրեր ընդհանուր 3 սենյակներում։