ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Բոնդարնոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ի տելեգրամյան ալիքը:
Գերատեսչությունը նշում է, որ բնակավայրը գրավվել է զորքերի «Հարավ» խմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում:
ՌԴ ՊՆ- ից մանրամասնում են, որ անցած օրվա ընթացքում խմբավորումը հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենայացված, աերոմոբիլային, գրոհային և լեռնահանքային բրիգադների, ինչպես նաև տարածքային պաշտպանության կազմավորումներին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։