ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, կա 9 վիրավոր։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գարեգին Բ․-ի վարած «Ջիպ Շիրոկի» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Դ․-ի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայոց Ձորի բժշկական կենտրոն»,-գրում է կայքը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատաճառ։