ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա կատարված ռազմական հարձակումը՝ այն անվանելով երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա կատարված ռազմական հարձակումը՝ որպես երկրի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում», - նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում: Վենեսուելայի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Վենեսուելային հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։