ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Բելգորոդի կենտրոնում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով 2 կանայք են տուժել։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շտապօգնության բրիգադը նրանցից մեկին «գանգուղեղային վնասվածք և բարոտրավմա» նախնական ախտորոշմամբ տեղափոխում է մարզային կլինիկական հիվանդանոց։ Երկրորդ կնոջը, որը ստացել է նախաբազկի բեկորային վնասվածք, տեղափոխում են Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», - գրել է Գլադկովը «Max» սոցիալական ցանցում։
Հարձակման հետևանքով կոտրվել են 1 առանձնատան և 3 բազմաբնակարան շենքերի մոտ 40 բնակարանների պատուհանները: Վնասվել է նաև կոմերցիոն շենք, բեկորները 7 ավտոմեքենա են վնասել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։