ՌԴ ՊՆ–ն հերքում է Խարկովին հարվածելու մասին լուրը

ՌԴ ՊՆ–ն կարծում է, որ Կիևը փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Խերսոնի մարզում խաղաղ բնակչության դեմ իրականացված ահաբեկչությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Խարկովին հարված հասցնելու մասին լուրը, որը հրապարակել են ուկրաինական ԶԼՄ-ները, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի զինուժը քաղաքի սահմաններում հրթիռային զենքի կամ ավիացիոն խոցման միջոցների կիրառմամբ հարվածներ չի ծրագրել և չի հասցրել»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են պաշտպանական գերատեսչությունում, տարածվող կադրերից դատելով` առևտրի կենտրոնում պահվող զինամթերք է պայթել: Դրա վկայությունն է պայթյունից մի քանի վայրկյան առաջ երևացող ծուխը:
ՊՆ–ն կարծում է, որ Կիևը, «ռուսական հարվածի» մասին լուրեր տարածելով, փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Խերսոնի մարզի Խորլի գյուղում խաղաղ բնակչության դեմ իրականացված ահաբեկչությունից։
Հիշեցնենք` Ուկրաինայի զինուժը Ամանորի գիշերը ԱԹՍ–ներով թիրախային հարված է հասցրել Սև ծովի ափին գտնվող Խորլի բնակավայրի սրճարանին և հյուրանոցին, որտեղ խաղաղ բնակիչները դիմավորել են Ամանորը: Հունվարի 1-ն ու 2-ը սգո օրեր են հայտարարվել տարածաշրջանում:
Խերսոնում Ուկրաինայի զինուժի վրա հարձակման հետևանքով 5 տարեկան տղա է մահացել
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչության հետևանքով զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս: