ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ամանորի գիշերը Խերսոնի մարզում ուկրաինական զինուժի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 27–ի, նրանց թվում երկու անչափահաս կա: Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժհաստատություններ է տեղափոխվել 31 մարդ, այդ թվում՝ 5 երեխա: Ահաբեկչության վայրի զննության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մի քանի ԱԹՍ–ների բեկորներ:
ՌԴ ՔԿ–ն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով, նշանակվել է ավելի քան 26 դատաբժշկական փորձաքննություն, այդ թվում ՝ բժշկական, գենետիկական, պայթյունատեխնիկական։
Հիշեցնենք` Ուկրաինայի զինուժը ԱԹՍ–ներով թիրախային հարված է հասցրել Սև ծովի ափին գտնվող Խորլի բնակավայրի սրճարանին և հյուրանոցին, որտեղ խաղաղ բնակիչները դիմավորել են Ամանորը: Հունվարի 1-ն ու 2-ը սգո օրեր են հայտարարվել տարածաշրջանում: