ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Հայաստանում մի շարք ավտոճանապարհներ շարունակում են փակ կամ դժվարանցանելի լինել։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ժամը 17:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է, իսկ Վանաձոր-Դիլիջան և Քաջարան-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Այս ավտոմեքենաների համար փակ է նաև «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը, իսկ մյուս մեքենաների համար՝ դժվարանցանելի։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ է, իսկ Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանյան մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է գալիս։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: