Հրապարակվել է Խորլիում զոհվածների ցուցակը. 12 անձանց ինքնությունը պարզվել է

Ուկրաինայի զինված ուժերն ԱԹՍ-ներով թիրախային հարված է հասցրել այն վայրին, որտեղ խաղաղ բնակիչները դիմավորում էին Նոր տարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Խերսոնի մարզային դատաբժշկական բյուրոն հրապարակել է Խորլիում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվածների ցուցակը, որում 12 անուն կա։
Ավելի վաղ իշխանությունները ցուցակ էին հրապարակել, որում 9 զոհի անուն կար։
«Խորլիի վրա Ուկրաինայի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով ևս մի քանի զոհվածի ինքնություն է պարզվել։ Պարզվել է ուկրաինացի ահաբեկիչների ԱԹՍ–ի հարվածի հետևանքով զոհված 12 անձանց ինքնությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ուկրաինայի զինուժը Ամանորի գիշերը ԱԹՍ–ներով թիրախային հարված է հասցրել Սև ծովի ափին գտնվող Խորլի բնակավայրի սրճարանին և հյուրանոցին, որտեղ խաղաղ բնակիչները դիմավորել են Ամանորը: Հունվարի 1-ն ու 2-ը սգո օրեր են հայտարարվել տարածաշրջանում:
Խերսոնում Ուկրաինայի զինուժի վրա հարձակման հետևանքով 5 տարեկան տղա է մահացել
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչության հետևանքով զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս: