ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 ԱԹՍ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները»,– գրել է նա «Max» սոցիալական ցանցում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։