Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ն այս գիշեր 64 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 64 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հունվարի 1–ի ժամը 23.00–ից մինչև հունվարի 2–ի ժամը 07.00–ն ընկած ժամանակահատվածում 64 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել` 20–ը՝ Սամարայի մարզի, 8-ական՝ Վորոնեժի և Սարատովի մարզերի, 7-ը` Մոսկվայի մարզի տարածքում։ 6–ական ԱԹՍ խոցվել է Ռյազանի և Ռոստովի մարզերի տարածքում, 3 ԱԹՍ` Տուլայի մարզի, 2 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի, 1–ական՝ Կուրսկի, Կալուգայի, Պենզայի, Տամբովի մարզերի տարածքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։