Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 4 տուժած կա

Տուժածները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է 12։05-ի սահմաններում։
Պարզվել է, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում բախվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Սպիտակի գյուղերից մեկում շմոլ գազից 6 մարդ է թունավորվել. նրանցից մեկը 1 տարեկան երեխա է