ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խոցել են Ուկրաինայի օդուժի Սու-27 ինքնաթիռը։ Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խոցել են Ուկրաինայի օդուժի Սու-27 ինքնաթիռը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 670 ինքնաթիռ, 283 ուղղաթիռ, 106 444 ԱԹՍ, 641 զենիթահրթիռային համալիր, 26 826 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1634 մարտական մեքենաներ, դաշտային հրետանու և ականանետերի 32 303 հրանոթ, 50 530 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։