Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի 7 մարզի և Ազովի ծովի տարածքներում խոցվել է ուկրաինական 58 դրոն. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ամենաշատը՝ 24 անօդաչու, խոցվել է Բելգորոդի մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Այս օրվա ընթացքում ՌԴ մի շարք մարզերի և ջրային տարածքների վրա ՀՕՊ միջոցները խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Տեղեկությունը հայտնել է պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-16:00-ն ոչնչացվել է 58 ԱԹՍ: Ամենաշատը՝ 24 անօդաչու, ոչնչացվել է Բելգորոդի մարզում։ Եվս 13 ԱԹՍ խոցվել է Ղրիմում, 10-ը՝ Ազովի ծովի տարածքում։
Բացի այդ, 5 ԱԹՍ խոցվել է Թաթարստանի, 3-ը՝ Կրասնոդարի երկրամասի, 1-ական՝ Կուրսկի, Լիպեցկի և Ռոստովի մարզերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Խերսոնում Ուկրաինայի ԶՈւ` մեքենայի վրա հարձակման հետևանքով 5 տարեկան տղա է մահացել