Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հունվարի 1 — Sputnik. Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով ճանապարհը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:
Ճանապարհը դեկտեմբերի 29-ից փակ է ծանր տրանսպորտային միջոցների համար:
«Ձնահոսքերի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով):